Բելառուսում ավելի քան 1000 իրավապահների տվյալների արտահոսք է եղել․ ՆԳՆ-ը մեկնաբանում է

09:55   20 Սեպտեմբեր 2020    213

Բելառուսի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է համացանցում իրավապահների տվյալների արտահոսքին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել Է հանրապետության ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:

Ինչպես հայտարարել է Չեմոդանովան, իրավապահ մարմինները բավարար տեխնոլոգիաներ և միջոցներ ունեն արտահոսքի մեղավորների մեծ մասին պատասխանատվության ենթարկելու համար:

Ուժային գերատեսչությունների ավելի քան հազար աշխատակիցների տվյալները սեպտեմբերի 19-ին հասանելի են դարձել: Մասնավորապես, գաղտնազերծվել են աշխատակիցների ազգանունները, անունները, հայրանունները, ծննդյան տարեթվերը, բնակության հասցեն, կոչումներն ու պաշտոնները, ինչպես նաև այն ստորաբաժանումները, որտեղ նրանք ծառայություն են անցնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները