Իրանում խոստացել են շարունակել վրեժ լուծել սպանված գեներալ Սոլեյմանիի համար

10:23   20 Սեպտեմբեր 2020    217

Իրաքում ամերիկյան բազաներին հասցված հարվածը վերջնական վրեժ չէր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Եթե ամերիկացիները ցանկանում են կռվել մեզ հետ, նրանք պետք է լինեն տարածաշրջանում, նրանք չեն կարող պատերազմել մեզ հետ տարածաշրջանից դուրս: Երբ նրանք տեղակայվում են տարածաշրջանում, ամենուր գտնվում են մեր հսկողության և տեսադաշտի տակ: Մենք ի վիճակի ենք այրել նրանց բոլոր շահերն ու բազաները տարածաշրջանում, կարող ենք գրավել ամերիկյան բոլոր բազաները: Մենք կարող ենք մաքրել տարածաշրջանը»,-հայտարարել է Սալամին:

Սալամին նշել է, որ գործողությունը, որի ընթացքում հարվածներ են հասցվել Իրաքում ամերիկյան բազաների, այդ թվում ՝ «Այն ալ Ասադ» բազայի վրա, դեռևս վրեժ չէ Սոլեյմանիի մահվան համար, այն ընդամենը վերականգնել է հոգեբանական հավասարակշռությունը: Ամերիկացիները, ըստ հրամանատարի, պետք է վճարեն իրանցի գեներալի մահվան համար, ինչը նրանք դեռևս չեն արել:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին՝ Բաղդադում:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Օրեր անց Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները