Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել

10:45   20 Սեպտեմբեր 2020    216

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մի քանի հարյուր մարդ բողոքի ցույցի է դուրս եկել՝ դժգոհելով դպրոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջին:

Մասնակիցները, որոնց մեծ մասը երեխաների հետ են եկել, դիմակ չեն կրել ու չեն պահպանել սոցիալական հեռավորություն՝ վանկարկելով «Ազատությու՛ն», «Մենք ձեզ չենք հավատում», «Կորչի՛ բռնապետությունը» կարգախոսները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Կլկուժե-Նապոկե, Տիմիշոարե, Օրադե քաղաքներում:

Ռումինիայի վարչապետ Լուդովիկ Օրբանն էլ, ի պատասխան դժգոհությունների, հայտարարել է, որ աշակերտները դիմակներ պետք է կրեն կորոնավիրուսից պաշտպանվելու համար, իսկ որոշ ծնողների դժգոհությունից տպավորություն է ստանում, թե նրանք «չեն սիրում իրենց երեխաներին»:

Ներկայումս Ռումինիայում հանրային հավաքների մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 100-ը, իսկ դիմակ չկրող և սոցիալական հեռավորություն չպահող մասնակիցները կտուգանվեն 10-520 եվրոյի չափով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները