ՌԴ գլխավոր ինֆեկցիոնիստը Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիք չի կանխատեսում

10:53   20 Սեպտեմբեր 2020    236

Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարարության գլխավոր վարակաբան Վլադիմիր Չուլանովը երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիք չի կանխատեսում:

Հավանաբար, աշնանը դեպքերի միայն մի փոքր աճ տեղի կունենա,- ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է մասնագետը:

«Մենք սպասում ենք , որ սա կլինի ոչ թե երկրորդ ալիքը, այլ դեպքերի ցուցանիշի փոքր աճ: Երկրորդ ալիքի մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ առաջին ալիքը լիովին ավարտվի, մենք այդ առաջին ալիքից հետո դեռ տեսնում ենք դեպքերի միայն նվազում », – պարզաբանել է գլխավոր վարակաբանը:

Ըստ նրա ՝ ճիշտ կլինի խոսել դեպքերի թվի որոշակի աճի մասին ՝ սեզոնայնությամբ պայմանավորված:Եվ մասնագետը կանխատեսում է Ռուսաստանում վարակակիրների թվի աճ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները