Բեյրութի նավահանգստի պահեստում 1,3 տոննա պայթուցիկ է հայտնաբերվել

10:57   20 Սեպտեմբեր 2020    264

«Reuters» գործակալությունը, հղում անելով Լիբանանի Զինված ուժերի տարածած հայտարարությանը, հայտնում է, որ մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի պահեստում որոնումների ժամանակ հայտնաբերվել է հրավառության համար նախատեսված 1,3 տոննա պայթուցիկ նյութ:

120 արկղերի մեջ պահած են եղել 1320 կգ պայթուցիկ:

Բեյրութում պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին՝ դառնալով ավելի քան 190 մարդու մահվան պատճառ: Ըստ պաշտոնական վարկածի՝ պայթյունի պատճառը նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիումի նիտրատն էր: Նավահանգստում հայտնաբերվել է ևս 4մ35 տոննա պայթուցիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները