Չինաստանում աշխատակիցներին հեռացնում են Apple-ի տեխնիկան օգտագործելու համար

11:09   20 Սեպտեմբեր 2020    262

Ցզյանսու նահանգի Յանչեն քաղաքում Jiangsu Capital Wine & Spirits Co. ընկերությունը փոխել է աշխատողների աշխատանքի կանոնները, որոնց համաձայն այժմ նրանց արգելվում է գնել Apple-ի սմարթֆոններ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Mydrivers-ը:

Apple տեխնոլոգիան օգտագործելու դեպքում աշխատակիցը կազատվի աշխատանքից:

Իր հերթին, նոր կանոններում կա մի կետ, որը ամերիկյան ընկերության արտադրանքի տերերին պարտավորեցնում է փոխել իրենց սմարթֆոնները տեղական ապրանքանիշների սարքերով։

Այսպես, Huawei գնողներն ընկերությունից փոխհատուցում կստանան ինքնարժեքի 15%-ի չափով:

Դա տեղի է ունենում ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմի պայմաններում, որի շրջանակներում արդեն իսկ մտցվել են մի շարք սահմանափակող միջոցներ, այդ թվում` Սպիտակ տան կողմից Huawei-ի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Apple  


Վերնագիրի այլ պիտակները