Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը հաստատել է հրահանգները ՉԹՕ-ի հանդիպելու դեպքում

11:30   20 Սեպտեմբեր 2020    307

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ու ինքնապաշտպանության ուժերը հանձնարարականներ են ստացել չբացահայտված թռչող օբյեկտներ (ՉԹՕ) նկատելու դեպքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:

Հրահանգների համաձայն, օդաչուները պետք է անհապաղ տեղեկացնեն հրամանատարությանը ՉԹՕ կամ անօդաչու թռչող սարք տեսնելիս, վերլուծեն ստացված տվյալները և գնահատեն օբյեկտի վտանգավորության աստիճանը Ճապոնիայի համար:

Բացի այդ, օդաչուներից պահանջվում է հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքել, այդ թվում ՝ ՉԹՕ-ն լուսանկարել կամ տեսանկարահանել:

Նշվում է, որ Ճապոնիայի պաշտպանության նախարար Տարո Կոնոն հաստատել է այս հրահանգները, որից հետո դրանք ուղարկվել են գերատեսչություններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները