Գիտնականները փորձում են պարզել,թե ինչից են սատկում թռչունները ԱՄՆ-ում և Մեքսիկայում

11:53   20 Սեպտեմբեր 2020    252

Հարյուր հազարավոր չվող թռչուններ են սատկելԱՄՆ-ում և Մեքսիկայում,-հաղորդում է CNN-ը:

Սատկած թռչունների մեծ քանակ է հայտնաբերվել օգոստոսի 20-ին Ուսյթ Սենդ տարածքում և Նյու Մեխիկոյի արգելավայրում: Հետո սատկած թռչուններ են հայտնաբերվել նաև Կոլորադոյում և Տեքսասում, նաևՄեքսիկայի տարածքում:

«Այդ թիվը վեցանիշ է:Մենք հասկանում ենք, որ լուրջ է ամեն ինչ, հարյուր հազարավոր, գուցե միլիոնավոր թռչուններ են սատկել, տարբեր տեսակների, հիմնականում՝ փայտփորիկներ և ճնճղուկներ»,- հայտարարել է Նյու Մեխիկոյի համալսարանի պրոֆեսոր Մարտա Դեսմոնդը:

Գիտնականները այժմ փորձում են պարզել, թե ո՞րն է համատարած զանգվածային անկման պատճառը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները