Թուրքական լճի հատակին երևաց բազիլիկը, որը շուրջ երեք դար ոչ ոք չի տեսել

12:54   20 Սեպտեմբեր 2020    246

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում երաշտի պատճառով Բուրսա նահանգի Իզնիկ լճի մակարդակը խիստ նվազել է: Այդ պատճառով VIII դարից ի վեր առաջին անգամ ջրամբարի հատակին երևաց Սուրբ Նեոֆիտոսի բազիլիկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Daily Sabah-ը: Շինությունը 1500 տարեկան է: Բայց կառուցումից հետո նրան տխուր ճակատագիր բաժին ընկավ. սրբավայրը շուտով ջրի տակ անցավ։

Դա տեղի է ունեցել մեր թվարկության մոտ 740 թվին՝ երկրաշարժի պատճառով: Սեյսմիկ ակտիվությունից և ջրհեղեղից հետո տաճարը ոչ ոք չի տեսել: Եվ միայն այս տարի, ջրի մակարդակի ավելի քան երկու մետր նվազման պատճառով, բազիլիկը տեսանելի դարձավ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները