Բժիշկը բացառում է Միխայիլ Շումախերի ապաքինման հնարավորությունը

12:11   20 Սեպտեմբեր 2020    235

«Ֆորմուլա 1»-ի լեգենդար արշավորդ, աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը երբեք չի ապաքինվի ծանր վնասվածքներից , որոնք ստացել էր յոթ տարի առաջ՝ Ֆրանսիայի Մերիբելի հանգստավայրի լանջերին ընկնելուց:

Այս հայտարարությունն արել է շվեյցարացի նյարդավիրաբույժ Էրիխ Ռիդերերը ՝«Միխայել Շումախեր. ճշմարտության որոնում» նոր վավերագրական ֆիլմում:Հաղորդում է Ren.tv-ին։

Նրա խոսքով, Ֆորմուլա 1-ի լեգենդար մարզիկի ներկա վիճակն առավելագույնն է, ինչին հասել են մասնագետները: Շումախերն ամբողջովին պարալիզացված է և չի կարող արձագանքել շրջապատին:

«Առավելագույնը, որ նա կարող է անել ՝նստելն է և փոքր քայլեր անելը ՝ ուրիշների օգնությամբ, բայց ոչ ավելին։Կա՞ արդյոք հնարավորություն նրան տեսնել այնպես, ինչպես եղել է մինչև վթարը, կարծում եմ ՝ոչ»,-նշել է նյարդավիրաբույժը:

Նա նաև կասկածի տակ է դնում այն բժշկական միջամտությունների արդյունավետությունը, որոնք իրականացրել են բժիշկները մարզիկի գլխի վնասվածք ստանալուց անմիջապես հետո : Շվեյցարացի բժիշկը կարծում է, որ վիրաբույժների թիմը հնարավոր է վախեցել է ավտոարշավորդի համբավից,դրա համար էլ վիրահատությունը սկսել էին դեպքից երկու ժամ անց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շումախեր  


Վերնագիրի այլ պիտակները