Մոսկվայում «անօդաչու» տրամվայ կգործարկվի

12:25   20 Սեպտեմբեր 2020    243

Մոսկվայի իշխանությունները եւ «Յանդեքս» ՏՏ ընկերությունը պատրաստվում են փորձարկել առաջին «անօդաչու» տրամվայը, հայտնել են մայրաքաղաքի տրանսպորտի վարչությունում, գրում է ՌԻԱ ՖԱՆ-ը:

Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը ընկերության գրասենյակում «անօդաչու» մեքենաները նայելիս ասել է, որ դրանք ապագայի մեքենաներ են:

«Նման մեքենան կարող է օգտագործվել գրեթե շուրջօրյա, շաբաթը յոթ օր»,- ասել է պաշտոնյան, նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱՄՕ հրատարակությունը:

Գրեթե հարյուր «անօդաչու» մեքենա է երթեւեկում Մոսկվայում: Տրանսպորտի այս տեսակի շնորհիվ երթեւեկության անվտանգությունը կբարձրանա, ինչպես նաեւ կնվազեն ճանապարհի խցանումները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում նախատեսվում է ստեղծել «ժողովրդական քարշերինգ»՝ ծառայություն, որում քաղաքի ցանկացած բնակիչ կարող է վարձով տալ իր մեքենան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները