Ռումինիայում տան հատակի տակ հայտնաբերվել են Լոնդոնից առեւանգված ավելի քան 3 միլիոն դոլար արժողությամբ գրքեր

12:33   20 Սեպտեմբեր 2020    241

Ավելի քան 3,2 միլիոն դոլար արժողությամբ շուրջ 200 հազվագյուտ գրքեր, որոնք գողացել էին Լոնդոնի պահեստից, թաղվել են Ռումինիայում գտնվող տան հատակի տակ, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հայտնաբերված աշխատանքների թվում են Գալիլեյի եւ Իսահակ Նյուտոնի ստեղծագործությունների առաջին հրատարակությունները:

Դրանք առեւանգվել էին գողերի կողմից 2017-ի հունվարին:

Ավելի ուշ պարզվել է, որ գողերը ռումինական հանցավոր խմբավորման անդամներ են եղել:

Այս ավազակախումբը պատասխանատու է ամբողջ Մեծ Բրիտանիայում պահեստներից մի շարք գողությունների համար:

Սպաները գողոնը գտել են Ռումինիայի հյուսիս-արեւելքում տանը կատարած խուզարկության ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռումինիա  


Վերնագիրի այլ պիտակները