Մալազիայի բնակիչը իր գողացած iPhone-ը գտել է ջունգլիներում ՝ կապիկի սելֆիով ու տեսանյութերով

13:19   20 Սեպտեմբեր 2020    265

20 ամյա ուսանող-ծրագրավորող Զակրիձ Ռոդզին թվիթերում հետաքրքիր ու արտառոց միջադեպ է ներկայացրել ՝կապված իր iPhone-ի անհետանալու հետ։

Հեռախոսը տնից էր անհետացել , իսկ երիտասարդն այն հաջորդ օրը գտել էր ջունգլիներում : Երկար ժամանակ չէր պահանջվել պարզելու առևանգողի ինքնությունը:Ի զարմանս երիտասարդի՝ դրանց հեղինակը կապիկ էր եղել :Իր հետ տեղի ունեցած անսովոր պատմության մասին նա պատմել էր Թվիթերւմ:

Ռոջին BBC- ին պատմել էր, որ սեպտեմբերի 12-ին արթնացել էր և սմարթֆոնը, տանը , իր սովորական տեղում չէր գտել: Սկսել էր փնտրել , բայց գտել էր միայն դատարկ պատյանը: Հաջորդ օրը հոր հետ գնացել էր անտառ և արմավենու ծառի տակից լսել հեռախոսի զանգ ,մոտեցել էր , և ի զարմանս իրեն, տեսել էր իր անհետացած iPhone-ը ու պարզել գողի ինքնությունը:Նրան մատնել էր արված սելֆին ու նկարահանած տեսանյութը, որոնց հեղինակը ոչ ավելի , ոչ պակաս, կապիկ էր։Հավանաբար փորձ էր արել ուտել հեռախոսը, սեղմվել են ստեղներն ու ակամա մատնել իրեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մալազիա  


Վերնագիրի այլ պիտակները