Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական միջոցը

13:44   20 Սեպտեմբեր 2020    222

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է օդում աէրոզոլների, այլ ոչ թե մակերեսների միջոցով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Annals of Internal Medicine ամսագրի հոդվածում:

«Դեպքերի (կորոնավիրուսային հիվանդության) վերաբերյալ ներկայացված ապացույցները, ինչպես նաև կլաստերային զեկույցները ցույց են տալիս, որ շնչառական ճանապարհով վարակի փոխանցումը գերակշռում է, իսկ վարակված մարդկանց մոտ գտնվելը և վատ օդափոխությունը փոխանցման հիմնական գործոններն են», – ասվում է հոդվածում:

Նշվում է, որ կորոնավիրուսի մասնիկների մեծ մասը առաջին ախտանիշների հայտնվելուց մեկ օր առաջ է ի հայտ գալիս վարակվածների մոտ: Դրանից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, դրանց թիվը աստիճանաբար նվազում է: Գիտնականները եզրակացնում են, որ վարակելիության տեսանկյունից ամենավտանգավորը այն մարդիկ են, որոնք գտնվում են հիվանդության վաղ փուլում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները