Թրամփին մահացու թույն պարունակող փաթեթ են ուղարկել

14:51   20 Սեպտեմբեր 2020    224

Անհայտ անձինք մահացու թույն պարունակող փաթեթ են ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Հաղորդում է CNN-ը:

Փաթեթում եղել է ռիցին կոչվող նյութը, որն աշխարհում հայտնի ամենաուժեղ բուսական թույներից է: Երկու անգամ արված թեստավորումն էլ հաստատել են փաթեթում թույնի առկայությունը։

Հեռուստաալիքը պարզաբանում է, որ փաթեթը, որը նախապես ստուգվել է Սպիտակ տան պատերից դուրս, առգրավել են իրավապահները:

Լրատվամիջոցները նշում են, որ միջադեպը կքննեն ՀԴԲ-ն և նախագահի գաղտնի ծառայությունը:

CNN-ը կատարվածի առթիվ Սպիտակ տան պաշտոնական մեկնաբանությունը չի հաղորդել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները