TikTok-ը և ByteDance-ը դատի են տվել Թրամփի վարչակազմին

16:22   20 Սեպտեմբեր 2020    222

Կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման TikTok ծառայությունը և նրա մայր ByteDance ընկերությունը (Չինաստան) դաշնային դատարան ​​հայց են ներկայացրել ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ հայտնում է Bloomberg–ը:

Դատական ​​գործը հարուցվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ին՝ Թրամփի վարչակազմի՝ ծառայության գործունեությունն արգելելու մտադրությունների պատճառով:

TikTok–ը նշել է, որ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները և որոշել է արգելել ծառայությունը քաղաքական պատճառներով, այլ ոչ թե ԱՄՆ–ին ենթադրյալ սպառնալիքի պատճառով:

Կազմակերպությունը կարծում է, որ Սպիտակ տունը խախտել է սահմանադրության առաջին փոփոխությունը, որը երաշխավորում է խոսքի և լրատվության ազատություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: TikTok  


Վերնագիրի այլ պիտակները