Բորել. ԱՄՆ-ն օրինական լիազորություններ չունի, որպեսզի հասնի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը

18:07   20 Սեպտեմբեր 2020    279

ԱՄՆ-ն օրինական լիազորություններ չունի, որպեսզի հասնի Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնմանը:

Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես հայտարարել եմ օգոստոսի 20-ին, ԱՄՆ-ը 2018թ. մայիսի 8-ին միակողմանի կարգով դադարեցրել է իր մասնակցությունը ԳՀՀԾ-ում եւ հետագայում չի մասնակցել որեւէ միջոցառման: Այդ պատճառով ԱՄՆ-ը չի կարող դիտարկվել որպես ԳՀՀծ մասնակից պետություն՝ պատժամիջոցները վերանայելու հնարավորության նպատակով»,-նշում է Բորելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բորելն ընդգծել է, որ հետագայում եւս կշարունակի ամեն ինչ անել ՝ պահպանելու ԳՀՀԾ-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները