Գիտնականներն ապացուցել են ուլտրամանուշակի COVID-19-ը ոչնչացնելու ունակությունը

18:22   20 Սեպտեմբեր 2020    241

Հիրոսիմայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ վարակված մակերեսի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների 30 վայրկյանանոց ազդեցությունը ոչնչացնում է կորոնավիրուսները:

Մահանում է 99.7 տոկոսը: Հետազոտության արդյունքները հրապարակել է American Journal of Infection Control-ը:

Ընդ որում ալիքի երկարությունը պետք է հավասար լինի 222Նմ-ի: Այդ դեպքում այն չի թափանցում մաշկի տակ և չի վնասում կենդանի բջիջները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս հայտնագործությունը թույլ կտա փոխել հիվանդանոցներում տարածքների ախտահանման ձևը: Այժմ հնարավոր է օգտագործել պակաս հզորությամբ լամպեր և դրանք միացնել նաև մարդկանց ներկայությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները