Տիխանովսկայան հորդորել է իրեն չդիտարկել որպես Բելառուսի ապագա նախագահ

18:30   20 Սեպտեմբեր 2020    237

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ իրեն չի տեսնում որպես Բելառուսի ապագա առաջնորդ:

«Ես չեմ խնդրում ինձ որպես Բելառուսի ապագա նախագահ դիտարկել, քանի որ ես ինձ այդպես չեմ դիրքավորում»,- ասել է նա RBC-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ իր նախընտրական ծրագիրը բաղկացած էր երեք կետից, որոնցից հիմնականը կրկնակի, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն էր, որի ժամանակ էլ կընտրվի պետության ղեկավարը:

Նա հավելել է, որ նախագահ պետք է լինի ուժեղ անհատ, որի հետ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը «համաձայնեցնելու ինչ-որ բան կգտնի և նրա հետ կխոսի ինչպես հավասարը հավասարի հետ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տիխանովսկայա  


Վերնագիրի այլ պիտակները