Չէի կարող նրան թույլ տալ, որ լքի ակումբը, նա պատմության մեջ լավագույնն է. Բարտոմեուն՝ Մեսսիի մասին

19:11   20 Սեպտեմբեր 2020    333

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ես նրա հետ կոնֆլիկտի մեջ չեմ մտնի։ Նա մեր ավագն է ու թիմի առաջատարը։ Մենք տեսել ենք, թե նա ինչպես է հանդես գալիս խաղադաշտում։ Չէի կարող նրան թույլ տալ, որ լքի ակումբը, նա պատմության մեջ լավագույնն է, թիմը նրա կարիքն ունի։ Մեսսիին ունենալը հաջողության գրավական է»,- ասել Բարտոմեուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուհետ լրագրողը հետևյալ հարցն է տվել․ Մեսսին ասել է, որ Դուք չեք պահել Ձեր խոստումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

«Ես ավագի հետ ոչ մի վիճաբանության մեջ չեմ մտնի։ Նման բաներն անհրաժեշտ է տանը քննարկել։ Պետք է մեզ շնորհավորենք, որ Մեսսին դեռ մեզ հետ է։ Աշխարհի լավագույն խաղացողը պետք է տանը լինի»,-Բարտոմեուի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները