Թրամփին փորձել են թունավորել

19:18   20 Սեպտեմբեր 2020    234

Ամերիկյան իրավապահներն առգրավել են ծանրոց, որը նախատեսված է եղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար:

Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր երկու աղբյուրներին: Ծանրոցում հայտնաբերվել է ռիցին: Այս ուժեղ ազդեցության թույնն ստանում են գերչակի սերմերից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սկսվել է հետաքննություն, Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները