Գարեթ Բեյլը պաշտոնապես «Ռեալից» տեղափոխվեց «Տոտենհեմ»

19:43   20 Սեպտեմբեր 2020    316

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլն այսօր ավարտել է իր տեղափոխությունը Լոնդոնի «Տոտենհեմ»:

Այդ մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Ուելսցի ֆուտբոլիստն առայժմ մեկ տարվա վարձավճարով հանդես կգա իր նախկին թիմում: Մադրիդի «Ռեալը» դրա համար փոխհատուցում չի պահանջի անգլիացիներից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ Գարեթ Բեյլը 2007-13թթ հանդես էր եկել «Տոտենհեմում», որից հետո 101 մլն եվրոյով վաճառվել էր Մադրիդի «Ռեալին»: 31-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում անցկացրած 16 խաղում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ նա թագավորական թիմի կազմում մասնակցել է 239 հանդիպման, որոնցում խփել է 99 գնդակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գարեթ-Բեյլ  


Վերնագիրի այլ պիտակները