Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի թիկնապահն ԱՄՆ այցից հետո զենքը թողել է ինքնաթիռում եւ ազատվել աշխատանքից

20:03   20 Սեպտեմբեր 2020    224

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբի թիկնապահն ԱՄՆ այցից հետո զենքը թողել է ինքնաթիռում եւ ազատվել աշխատանքից, հաղորդում է CNN-ը:

Ոստիկանությունում հայտնել են, որ տեղյակ են տվյալ միջադեպից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թիկնապահն ազատվել է աշխատանքից: Ավելի վաղ տեղեկություն է հաղորդվել այն մասին, որ Ռաաբի թիկնապահի նկատմամբ հետաքննություն է անցկացվում:

Նշվում է, որ տվյալ միջադեպը խուճապ է առաջացրել ինքնաթիռում:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Վաշինգտոնում կայացել է Դոմինիկ Ռաաբի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները