Թրամփը վստահ է, որ Նոբելյան մրցանակ կստանա

20:16   20 Սեպտեմբեր 2020    241

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Նոբելյան մրցանակ կստանա, քանի որ գտնում է, որ դադարեցրել է ռազմական բախումները Սերբիայի և Կոսովոյի միջև, որոնք ավարտվել են 1999թ.-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Համոզված եմ, որ սա Խաղաղության Նոբելյան մրցանակ է: Մենք դադարեցրել ենք Կոսովոյի և Սերբիայի միջև զանգվածային սպանությունները: Նրանք իրար սպանում էին այսքան տարի: Այժմ նրանք կդադարեն սպանել»,- ասել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները տնտեսական ոլորտում: Դրանից հետո Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Քրիստիան Թիբրինգ-Գեդդեն ԱՄՆ առաջնորդին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրեց՝ աշխարհում շարունակվող հակամարտությունները լուծելու ջանքերի համար:

Ինչպես հաղորդվել է, Սերբիան և Կոսովոն տնտեսական ակտիվությունը կարգավորելու մասին համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների ակտիվ միջնորդությամբ: Բանակցությունները կայացել են Վաշինգտոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները