Լոնդոնում կինը, փորձելով տեսանյութ նկարահանել Snapchat-ի համար, ընկել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի պատուհանից

20:26   20 Սեպտեմբեր 2020    222

Մեծ Բրիտանիայում կինն ընկել է մայրուղով ընթացող մեքենայի պատուհանից՝ փորձելով տեսանյութ նկարահանել Snapchat-ի համար:

Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով բրիտանական ոստիկանությանը, կինն ընկել է ուղևորի նստելատեղի պատուհանից, երբ գլուխը դուրս հանած՝ փորձել է տեսանյութ նկարահանել Լոնդոնի հարավային շրջանում մայրուղով շարժվելիս:

«Նա միայն բախտի բերմամբ չի մահացել և լուրջ վնասվածքներ չի ստացել»,- ասվում է ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Ընտանեկան բժշկության և խնամքի ամսագրի տվյալների՝ 2011-2017 թվականներին ողջ աշխարհում 259 մարդ է մահացել սելֆի անելիս: Հետազոտողների տեղեկություններով՝ ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են Հնդկաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Պակիստանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները