Մակրոնի վարկանիշը կրկին աճում է

20:33   20 Սեպտեմբեր 2020    231

Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը սեպտեմբերին փոքր-ինչ աճել է՝ հասնելով 38% դրական գնահատականների:

Այս մասին հաղորդում է Le Figaro-ն, որը վկայակոչել է Ifop-ի կատարած հարցումը:

Սեպտեմբերին նախագահի գործողություններից գոհունակության մակարդակը 36%-ից հասել է 38%-ի: Ընդ որում, դժգոհության մակարդակը 63%-ից ընկել է 62%-ի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Le Figaro-ն նշում է, որ չնայած բացասական հաշվեկշռին, Ելիսեյան պալատում իր պաշտոնավարման այս փուլում Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը 15 միավորով գերազանցում է իր նախորդի՝ Ֆրանսուա Օլանդի (23%) ժողովրդականությանը՝ իշխանության նույն ժամանակահատվածի հետ համեմամատած, և վեց կետով՝ Նիկոլա Սարկոզիին (32%):

Միևնույն ժամանակ, հարցումը, վարչապետ Ժան Կաստեկի գործողությունների հետ կապված, ժողովրդականության անկում է արձանագրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները