Գոմելում տեսագրել են ՕՄՕՆ-ականների և ցուցարարների միջև տեղի ունեցող բախումները

20:39   20 Սեպտեմբեր 2020    232

Բելառուսական Գոմել քաղաքում տեսագրել են բողոքի ակցիայի ճնշումը ՕՄՕն-ականների կողմից:

Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ ներկայացնելով Baza Telegram-ալիքում հրապարակված տեսանյութը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ՕՄՕՆ-ի տասնյակ աշխատակիցներ ցրում հավաքված ցուցարարներին: Մահակներով զինված հատուկջոկատայինները մարդկանց տանում են դեպի ոստիկանական մեքենաները: Ոմանց հաջողվում է ճեղքել ոստիկանական շղթան ու հետ բերել ձերբակալվածներից մի քանիսին ուժայիններից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, հաղորդվում է Մինսկում, Գրոդնոյում և Բրեստում տեղի ունեցող ձերբակալությունների մասին:

Նշենք, որ մայաքաղաքում ընդդիմությունը խոշորամասշտաբ ակցիա է նախաձեռնել՝ «Արդարության երթ» խորագրով: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Անկախության պալատ նստավայրի մոտ տասնյակ զրահափոխադրիչ մեքենաներ են տեղակայվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գոմել  


Վերնագիրի այլ պիտակները