Facebook-ին մեղադրել են Instagram-ի օգտատերերին լրտեսելու մեջ

21:43   20 Սեպտեմբեր 2020    279

Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը քննության է վերցրել Facebook-ի դեմ հայցը՝ Instagram-ի օգտատերերին լրտեսելու հարցով, հաղորդում է Bloomberg-ը:

Ըստ գործակալության տվյալների՝ դատական ​​գործընթացը վերաբերում է iPhone-ի դիմային տեսախցիկների չարտոնված օգտագործմանը, երբ սեփականատերը չի օգտագործում գաջեթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, այնտեղ ասվում է, որ հավելվածը դիտավորյալ հավաքում է օգտատերերի անձնական տվյալները՝ դրանք շուկայի ուսումնասիրության համար օգտագործելու նպատակով:

Ընկերությունը պնդում է, որ տեսախցիկի գործարկումը հավելվածի ծրագրային սխալն է եղել, որն արդեն շտկվել է:

Ավելի վաղ Facebook-ին մեղադրել են Instagram-ի օգտատերերի շրջանում դեմքի ճանաչման տեխնոլոգիան օգտագործելու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Instagram  


Վերնագիրի այլ պիտակները