ՄԱԿ-ը բարեփոխելու առաջարկով է հանդես եկել նաև Մերկելը

10:29   22 Սեպտեմբեր 2020    205

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ՄԱԿ-ը բարեփոխումների կարիք ունի՝ հետագա զարգացման և ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու հնարավորության համար։

Այս մասին նա ասել է կազմակերպության 75-ամյակի առիթով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հանդիսավոր նիստի ժամանակ։

Կանցլերի խոսքով՝ համաշխարհային խնդիրները պահանջում են համաձայնություն և համագործակցություն, սակայն չափազանց հաճախ Անվտանգության խորհուրդն արգելափակման մեջ է հայտնվում, երբ անհրաժեշտ է կարևոր որոշումներ ընդունել։

«Մեզ հարկավոր են բարեփոխումներ։ ՄԱԿ-ը պետք է շարունակի զարգանալ՝ ունենալու XXI դարի գլոբալ մարտահրավերներին արձագանքելու հնարավորություն։ Գերմանիան նախկինի պես պատրաստ է ուրախությամբ ստանձնել պատախանատվություն ընդլայնված Անվտանգության խորհրդում»,-Մերկելի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Նույն ամբիոնից ՄԱԿ-ի բարեփոխման կոչ է հնչեցրել նաև Հնդկաստանի վարչապետը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները