Չինաստանը պատժամիջոցային ցուցակ է պատրաստում ամերիկյան ընկերությունների համար․ WSJ

10:38   22 Սեպտեմբեր 2020    205

Չինաստանի կառավարությունը կազմում է ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ցուցակ, որոնց նկատմամբ մտադիր է պատժամիջոցներ սահմանել՝ ի պատասխան Պեկինի դեմ Վաշինգտոնի սահմանափակող միջոցառումների։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Իշխանություններն այդ ցուցակի վրա աշխատում են 2019 թվականի մայիսից, երբ ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվեց Huawei ընկերությունը։ Թերթը նշում է, որ վերջին շրջանում աշխատանքը «սև ցուցակի» վրա ակտիվացել է, և պաշտոնյաները փորձում են այն հրապարակելու պատշաճ ժամանակ գտնել։

Իշխանության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ պետք չէ այն հրապարակել ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։ Չինաստանում շատերն ակնկալում են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնում՝ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի դեպքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները