Նավալնիի թունավորումը հզոր արձագանք պետք է ստանա. Ստոլտենբերգ

12:55   22 Սեպտեմբեր 2020    226

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի` «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումը պետք է արժանանա միջազգային ուժեղ արձագանքի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է korrespondent.net կայքը:

Դաշինքի ղեկավարը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել լիարժեք և թափանցիկ հետաքննել միջադեպը՝ այն անվանելով հարձակում ժողովրդավարական իրավունքների դեմ:

«Մենք կոշտ դատապարտել ենք Ալեքսեյ Նավալնիի դեմ «Նովիչոկ»-ով կատարված հարձակումը: Ես Ռուսաստանին կոչ եմ անում այս սարսափելի հարձակման վերաբերյալ լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել: Սա պարզապես հարձակում չէ մեկ անձի, սա հարձակում է ժողովրդավարական հիմնարար իրավունքների նկատմամբ: Բացի այդ, քիմիական զենքի օգտագործումը միջազգային օրենսդրության, մասնավորապես` զենքի վերահսկողության համաձայնագրի լրջագույն խախտում է»,-նշել է Ստոլտենբերգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները