Ռուսաստանում COVID-19-ի պատճառով կարանտինի վերականգնման հավանականության մասին

12:32   22 Սեպտեմբեր 2020    234

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է նկատվում, որը սակայն նոր կարանտինային ռեժիմի ներդրման չի բերի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Парламентской газете»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիտալի Զվերևը:

Նրա խոսքերով, սխալ է խոսել համաճարակի երկրորդ ալիքի սկսման մասին, քանի որ առաջին ալիքը չի ավարտվել․ «Գուցե ավելի ուշ այն սեզոնային հիվանդություն դառնա, բայց համաճարակը դեռ չի ավարտվել»,-նշել է ակադեմիկոսը: Ընդհանուր առմամբ, նա դեպքերի աճն անվանել է փոքր ու ոչ սարսափելի երևույթ:

Խոսելով սահմանափակումները վերստին ներդնելու մասին, Զվերևը քիչ հավանական է համարել նման սցենարը․ «Համենայն դեպս, ոչ երկրի ղեկավարները, ոչ էլ «Ռոսպոտրեբնադզորը» չեն խոսում այս մասին և նշում են, որ իրավիճակը վերահսկելի է»,-բացատրել է նա՝ շեշտելով, որ զանգվածային միջոցառումները, ըստ երևույթին, կմնան արգելված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները