ԱՄՆ-ը կպատժի Մադուրոյին Իրանի հետ համագործակցության համար

12:39   22 Սեպտեմբեր 2020    206

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարարության, ինչպես նաև նրանց դեմ, ովքեր Թեհրանի հետ համագործակցել են նրա միջուկային ծրագրի շուրջ:

Մասնավորապես, դրա համար կպատժվի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Reuters-ը:

Այս քայլը հաստատում է այն, որ Իսլամական Հանրապետության նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցային քաղաքականությունը վերականգնվել է, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պոմպեոն:

Նշվում է, որ ամերիկյան կողմը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել ցանկացած պետության դեմ, որը կօգնի Իրանին այս ոլորտում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները