Ճապոնիայում ավարտվել են կորոնավիրուսի դեմ «Ավիգան» դեղամիջոցի կլինիկական փորձարկումները

13:27   22 Սեպտեմբեր 2020    245

Ճապոնիայում ավարտվել են դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, որի հետ կորոնավիրուսի բուժման հարցում մեծ հույսեր են կապվում:

Ճապոնական «Կիոդո» գործակալությունը, հղում տալով «Ավիգան» կոչվող դեղամիջոցի արտադրությամբ զբաղվող Fujifilm Holdings Corp ընկերությանը, հայտնում է, որ ներկայումս փորձագետները հետազոտում են դեղամիջոցից ստացված տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սկզբում ընկերությունը ծրագրում էր փորձարկումներն ավարտել մինչև մայիսի վերջ, սակայն հետ դրանց ժամկետը երկարացրել էր մինչև հունիսի վերջ: Եվ չնայած դրան, ընկերությանը չէր հաջողվել փորձարկումների համար գրավել անհրաժեշտ 96 պացիենտի, ինչի համար առաջին հերթին պատճառ էր դարձել վարակվողների թվի նվազումը:

Դրանից հետո փորձարկումների ավարտի ժամկետները պարբերաբար փոփոխվում էին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները