ՄԱԿ-ը բարեփոխումների կարիք ունի 21-րդ դարի համաշխարհային մարտահրավերներին դիմագրավելու համար. Մերկել

13:38   22 Սեպտեմբեր 2020    230

ՄԱԿ-ը հետագա զարգացման և ժամանակակից մարտահրավերներին պատասխանելու համար բարեփոխումների կարիք ունի, և Գերմանիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և մասնակցել այդ գործընթացում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ընդլայնված կազմում: Այս մասին հայտնել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով կազմակերպության 75-ամյակի առթիվ հրավիրված Գլխավոր Ասամբլեայի հանդիսավոր նիստին:

Միևնույն ժամանակ նա ասել է, որ «շատ հաճախ ԱԽ-ն արգելափակված է լինում, երբ պետք է կարևոր որոշումներ կայացնել: «Մեզ բարեփոխումներ են պետք: ՄԱԿ-ը պետք է շարունակի զարգանալ, որպեսզի հնարավորություն ունենա 21-րդ դարի համաշխարհային մարտահրավերներին պատասխան տալ»,- ընդգծել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները