NASA-ն ներկայացրել է դեպի Լուսին թռիչքների նոր ծրագիրը

14:01   22 Սեպտեմբեր 2020    216

ԱՄՆ տիեզերագնացության և տիեզերական տարածքի ուսումնասիրման ազգային վարչությունը հրապարակել է լուսնային Artemis նորացված ծրագիրը։

Այսպիսով, տիեզերագնացների հաջորդ թռիչքը դեպի Լուսին տեղի կունենա չորս տարի անց:

«Առաջին առաքելությունը, որը հայտնի է որպես Artemis 1, նախատեսված է 2021 թվականին առանց տիեզերագնացների, իսկ Artemis 2-ը անձնակազմի հետ միասին թռչելու է 2023 թվականին», – ասված է NASA-ի հայտարարության մեջ:

Իր հերթին, Artemis 3 առաքելությունը լուսնի վրա տիեզերագնացների վայրէջքով նախատեսվում է 2024 թվականին։

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները