Նեպալում մահացել է առաջին լեռնագնացը, որն առանց թթվածնային բալոնի 10 անգամ նվաճել է Էվերեստը

14:13   22 Սեպտեմբեր 2020    215

Տևական հիվանդությունից հետո կյանքից հեռացել է աշխարհում առաջին մարդը, որը 10 անգամ բարձրացել է Էվերեստ լեռը, տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով հանգուցյալի` նեպալցի Անգ Ռիտայի ընտանիքի հայտարարությունը:

Լեռնագնացի գործընկերները նրա մահը որակել են որպես մեծ կորուստ լեռնագնացությամբ զբաղվողների և ամբողջ Նեպալի համար:

Անգ Ռիտան աշխարհի ամենաբարձր գագաթ (8850մ) բարձրացել է 1983-1996 թվականներին ընկած ժամանակահատվածում՝ առանց թթվածնային բալոնի:

72-ամյա տղամարդը, որը երկար ժամանակ տառապում էր ուղեղի և լյարդի հիվանդություններից, մահացել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում գտնվող իր տանը, տեղեկացրել է նրա թոռը` Փհուրբա Չերինգը:

Անգ Ռիտան լեռագնացի իր ունակությունների շնորհիվ ստացել էր «ձնե ընձառյուծ» անվանումը: Նա թաղվի Նեպալում` լեռնագնացների համար սուրբ համարվող վայրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեպալ  


Վերնագիրի այլ պիտակները