ԱՄՆ-ում փորձարկել են վեցերորդ սերնդի կործանիչ

14:35   22 Սեպտեմբեր 2020    217

Next Generation Air Dominance ծրագրի շրջանակներում Պենտագոնը նախագծել, կառուցել և փորձարկել է աշխարհում առաջին վեցերորդ սերնդի կործանիչի նախատիպը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Defense News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի գնման գծով օգնական Ուիլ Ռոպերը:

«Մենք արդեն կառուցել և օդ ենք բարձացրել ցուցադրական լայնամասշտաբ թռիչքային մոդել և սահմանել այս գործի բոլոր ռեկորդները: Մենք պատրաստ ենք սկսել հաջորդ սերնդի ինքնաթիռների ստեղծումը», - ասել է Ռոպերը:

Ըստ նրա, X ինքնաթիռի նախագծումը ներառում էր թվային ինժեներական և բաց ճարտարապետության լայն կիրառում, ինչպես արդեն արվել էր eT-7 Red Hawk-ի դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները