Թուրքիան TANAP-ի միջոցով Ադրբեջանից 6,7 մլրդ խորանարդ մետր գազ է ստացել

14:39   22 Սեպտեմբեր 2020    400

2018 թվականի հունիսի 30-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը Անդրանատոլիական գազատարով (TANAP) Թուրքիա մատակարարվել է Շահդենիզ հանքավայրից արդյունահանված շուրջ 6,7 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ:

Այս մասին Hayatsk.info-ին տեղեկացրել են էներգետիկայի նախարարությունից:

«TANAP-ի գործարկման պահից (2018-ի հունիս) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ն այդ խողովակաշարով մատակարարվել է 6,7 մլրդ խմ ադրբեջանական գազ: 2020-ի հունվար-օգոստոսին այդ խողովակաշարով մատակարարված գազի ծավալը կազմել է 2,8 մլրդ խմ»:

SOCAR-ի տվյալներով՝ 2020 թվականի հունիսի վերջերից TANAP խողովակաշարով Թուրքիա մատակարարվող գազի տարեկան ծավալը կազմելու է 6 մլրդ խորանարդ մետր: Իսկ 2020-ի վերջերից Ադրբեջանը կսկսի տարեկան 10 մլրդ խմ գազ մատակարարել Եվրոպա:

SOCAR-ի կանխատեսումների համաձայն՝ TANAP-ով մատակարարվող ադրբեջանական գազը կբավարարի Թուրքիայի պահանջարկի 12%-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա   TANAP  


Վերնագիրի այլ պիտակները