Թրամփը կարծում է, որ ԱՄՆ ՌՈՒ-ի հյուծման պատճառը պատերազմներն են այլ երկրներում

15:04   22 Սեպտեմբեր 2020    213

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրի զինված ուժերի «հյուծման» պատճառներից մեկը եղել է մասնակցությունը հակամարտություններին արտասահմանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երբ ես ստանձնեցի պաշտոնը, զինված ուժերն ամբողջովին հյուծված էին, ինքնաթիռները, ամեն ինչ հյուծված էր»,- երկուշաբթի ասել է Թրամփն Օհայոյի Օսլահ նահանգի Դեյթոն քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ: Հիմա մենք ոնոր հրթիռներ, տանկեր, ինքնաթիռներ, ռմբակոծիչներ, կործանիչներ ունենք»:

Թրամփը կրկին ընդգծել է, որ դրա պատճառներից մեկն ԱՄՆ-ի ներգրավվածությունն է արտասահմանում հակամարտություններին: «Ես այնքան հիմար անվերջ պատերազմներ եմ տեսել: Այդքան էլ հեշտ չէ դուրս բերել զինված ուժերը, ռազմարդյունաբերական համալիրը»,- նշել է նա ՝ առաջին հերթին խոսելով Աֆղանստանի մասին:

Թրամփի պնդմամբ` Իրաքում ԱՄՆ շատ քիչ ռազմական ներկայություն կա, իսկ Սիրիայում ամերիկացիների ներկայությունը նույնիսկ ավելի քիչ: «Մենք Իրաքում շատ քիչ ենք, Սիրիայում գրեթե չկանք: Սիրիայում մենք նավթ ենք վերցրել [վերահսկողության տակ], եւ ստիպված էինք դա անել Իրաքում,- ասել է նա:- Պետք չէր գնալ Մերձավոր Արեւելք, բայց եթե եկել եք, ձեր պահեք նավթը»: «Մերձավոր Արեւելք գնալու որոշումն ամենավատն էր»,- համոզված է Սպիտակ տան ղեկավարը:

Հունիսին ԱՄՆ-ի եւ Իրաքի իշխանությունների միջեւ սկսված ռազմավարական երկխոսության շրջանակներում բանակցությունների արդյունքում արված համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ առաջիկա ամիսներին Վաշինգտոնը կշարունակի կրճատել իր ռազմական ներկայությունն Իրաքում եւ Բաղդադի հետ կքննարկի երկրում մնացած ամերիկացի զինծառայողների կարգավիճակը:

Օգոստոսի 8-ին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը Fox News-ին ասել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է նոյեմբերի վերջին Աֆղանստանում իր ռազմական կազմը կրճատել մինչեւ 5.000 զինվորական:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները