Գրիպով եւ կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնպատկում է մահվան ռիսկը. Telegraph

15:11   22 Սեպտեմբեր 2020    198

Սեզոնային գրիպով եւ նոր կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մարդու մահվան ռիսկը: Սեպտեմբերի 22-ին այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Public Health England (PHE) կառավարական ծառայությունը:

Նոր հետազոտության համաձայն, որի շրջանակում ուսումնասիրվել են այս տարվա հունվարից միչեւ ապրիլ հոսպիտալացվածների հիվանդության պատմությունները, «գերվարակով» հիվանդների մահացության մակարդակը կազմում է 43 տոկոս, մինչդեռ միայն կորոնավիրուսով վարակվածներինը՝ 23 տոկոս:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է The Daily Telegraph-ը, Մեծ Բրիտանիայի շուրջ 30 միլիոն բնակիչներ կստանան սեզոնային գրիպտի դեմ անվճար պատվաստման իրավունք, ինչն Առողջապահության ազգային ծառայությանը (NHS) թույլ կտա ավելի արդյունավետ հաղթահարել կորոնավիրուսի տարածման հնարավոր երկրորդի ալիքը: Բնակչության պատվաստման՝ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշորագույն ծրագիրն ընդգրկում Է 50-ից բարձր բոլոր բնակիչներն, մինչեւ 12 տարեկան երեխաներին, բուժաշխատողներին եւ բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչներին:

Միացյալ Թագավորության կառավարությունը հույս ունի, որ այս միջոցը կհանգեցնի գրիպով հիվանադացած մադկանց թվի կտրուկ կրճատման եւ թույլ կտա խուսափել NHS-ի գերբեռնվածությունից: Ակնկալվում է, որ զանգվածային պատվաստումը կնվազեցնի գրիպի ախտանիշներով մարդկանց թիվը, որոնք վարակման դեպքում պետք է կորոնավիրուսի թեստավորում անցնեն: еклама 14 Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ թագավորությունում ախտահարվել է շուրջ 400 հազար մարդ, որոնցից ավելի քան 41 հազարը մահացել է: Սեպտեմբերի 21-ին տարածված տվյալների համաձայն՝ 24 ժամում երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվը գերազանցել է 4 հազարի նշագիծը՝ վերադառնալով մայիսի սկզբի մակարդակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Telegraph  


Վերնագիրի այլ պիտակները