Պեսկովը մեկնաբանել է Նավալնիի հետ կապված Պոմպեոյի հայտարարությունը

15:34   22 Սեպտեմբեր 2020    226

ԱՄՆ-ը տառապում է «պատժամիջոցային կախվածությունից», – ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացնում է Gazeta-ն:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ պատժամիջոցային ընդհանուր կախվածությանը, դա դժվար է այլ կերպ անվանել, դա քաջ հայտնի է աշխարհի բոլոր երկրներին, և հազիվ թե որևէ մեկը հավանություն է տալիս այդպիսի գործողություններին», – ասել է ՌԴ նախագահի խոսնակը:

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ իրեն կզրկի Պոմպեոյի հայտարարությունը մեկնաբանելու «հաճույքից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով  


Վերնագիրի այլ պիտակները