Սուարեսին մեղադրում են խարդախությամբ Իտալիայի քաղաքացիություն ստանալու փորձի համար

15:38   22 Սեպտեմբեր 2020    298

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խարդախությամբ փորձել է Իտալիայի քաղաքացիություն ստանալ:

Իտալական անձնագիր ձեռք բերելու համար ֆուտբոլիստը ստիպված է եղել հանձնել իտալերենի քննություն:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ ուրուգվայցի հարձակվողին քննության թեմաներ ու պատասխաններ են տրամադրվել դեռ թեստավորումը չսկսած: Այդ հարցում Սուարեսին օգնել է Պերուջայի համալսարանի արտասահմանյան բաժնի ռեկտոր Յուլիան Գրեգո Բոլլին և համալսարանի գլխավոր տնօրեն Սիմոնե Օլիվիերին: Ուսումնական հաստատությունում ստուգում է իրականացվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բարսելոնա  


Վերնագիրի այլ պիտակները