Բրիտանացի նորածնի սիրտը երեք անգամ կանգնել է

15:49   22 Սեպտեմբեր 2020    227

Բրիտանիայում 17 օրական երեխան խեղդվել է կաթից, որի պատճառով նրա սիրտը կանգ է առել: Բժշկական միջամտությունից հետո այն ևս երկու անգամ չի աշխատել, բայց երեխային հաջողվել է ողջ մնալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է The Sun թերթը:

Նշվում է, որ կաթը նորածնի թոքերում է հայտնվել, երբ նա շշով խմելիս է եղել: Տղան սկսել է դժվարությամբ շնչել: Սրտի առաջին կանգը տևել է ութ րոպե, հաջորդ երկու անգամները՝ երեքական րոպե: Բժիշկները ծնողներին պատրաստել են ամենավատին:

Այնուամենայնիվ, երեխան ողջ է մնացել՝ հակառակ բժիշկների կանխատեսումների:

«Ես այնքան երջանիկ եմ զգում, որ Բերտին դա արեց: Մենք չէինք կարծում, որ նա ողջ կմնա: Բժիշկներն անընդհատ ինձ ասում են, որ Բերտիի հետ հրաշք է կատարվել, և չեն հավատում, որ նա այդքան լավ է զգում»,- ասել է տղայի մայրը՝ Թոնիկա Սփենսերը:

Բուժզննությունը ցույց է տվել, որ սրտի կանգի ժամանակ երեխայի ուղեղը թթվածնի պակաս է ունեցել: Ըստ բժիշկների՝ նա կարող է խնդիրներ ունենալ խոսքի կամ քայլելու հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները