Ստամբուլում մահացած են գտել ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրողի

16:24   22 Սեպտեմբեր 2020    281

Ստամբուլում ռուսական ծագումով ամերիկացի լրագրող Անդրե Վլչեկին գտել են իր մեքենայում մահացած:

Ըստ NTV հեռուստաալիքի՝ տղամարդու մահվան հանգամանքները իրավապահները կասկածելի են համարում:

57-ամյա լրագրողը Ստամբուլ էր եկել կնոջ և երկու վարորդների հետ Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն նահանգից: Պարզաբանվում է, որ երբ նրանք ժամանել են Ստամբուլի Քարաքոյ թաղամասի հյուրանոց, որտեղ նախատեսում էին կանգ առնել, ամերիկացի լրագրողի կինը փորձել է շարժել ամուսնուն՝ մտածելով թե նա քնել է, բայց Վլչեկը կյանքի նշաններ ցույց չի տվել:

Դեպքի վայր ժամանած բուժաշխատողներարձանագրել են լրագրողի մահը: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:

Վլչեկը ծնվել է Լենինգրադում 1962 թվականին ռուս-չինացի նկարչի և չեխ ֆիզիկոսի ընտանիքում: Ավելի ուշ լրագրողը ստացել է Ամերիկայի քաղաքացիություն և երկար ժամանակ աշխատել որպես ռազմական լրագրող աշխարհի հակամարտությունների գոտիներում, այդ թվում՝ Բոսնիայում, Արևելյան Թիմորում և Շրի Լանկայում:

Նա հայտնի է որպես լրագրողական հետաքննությունների հեղինակ, ռեժիսոր և լուսանկարիչ: Բացի այդ, Վլչեկը ամերիկացի լեզվաբան և փիլիսոփա Նոամ Հոմսկու հետ գրքի համահեղինակն էր. գիրքը նվիրված էր «արևմտյան ահաբեկչությանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստամբուլ  


Վերնագիրի այլ պիտակները