Թուրք գեներալ. Ադրբեջանն իրավունք ունի ռազմական ճանապարհով ազատագրել իր հողերը

16:49   22 Սեպտեմբեր 2020    386

Ադրբեջանն իրավունք ունի ազատագրել իր հողերը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է՝ Թուրքիայի Զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Էրմաղան Քուլօղլուն:

Փորձագետը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը ի վիճակի է ռազմական ճանապարհով ազատագրել իր հողերը, ինչի մասին լավ գիտի նաև Հայաստանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի զինված ուժերի սադրանքները նորություն չեն և կշարունակվեն:

Թուրք փորձագետը հավելել է նաև, որ Հայաստանը շարունակում է զինվել՝ ցույց տալով իր «ուժը» Ադրբեջանին: Այսինքն՝ Հայաստանն այդպիսով փորձում է նախազգուշացնել Ադրբեջանին՝ իր օկուպացված տարածքների ազատագրման համար ռազմական գործողություններ իրականացնելուց::

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրք-գեներալ  


Վերնագիրի այլ պիտակները