Հայտնի են դարձել մարդկության հիմնական վախերը

17:05   22 Սեպտեմբեր 2020    232

Մարդկության հիմնական վախերն են կլիմայի փոփոխությունը, կոռուպցիան, աղքատությունն ու հակամարտությունները:

Մարդկանց այս վախերն են նշվել «ՄԱԿ 75. Ապագա, որը մենք ուզում ենք, ՄԱԿ, որը մեզ պետք է» կազմակերպության ուսումնասիրության մեջ:

Հարցման համաձայն, 49 տոկոսը կարծում է, որ մոլորակի էկոլոգիական իրավիճակը կվատանա: Բացի այդ, հարցվածների 41 տոկոսը կոռուպցիոն իրավիճակի վատացման է սպասում: Միևնույն ժամանակ, հարցվածների 87 տոկոսը վստահ է, որ միջազգային համագործակցությունը կարևոր դեր է խաղում այդ մարտահրավերները հաղթահարելու գործում, այդ թվում`համաճարակի դեմ պայքարում:

Միևնույն ժամանակ, որպես կարճաժամկետ առաջնահերթ կարիքներ են նշվել առողջապահության մատչելիությունը, մաքուր ջուրը, հիգիենայի միջոցները և կրթությունը: Առողջապահությունը նաև երկարաժամկետ գերակայություն է մոտ 300 հազար հարցվածների համար: Եւս 72 տոկոսը ակնկալում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը կբարելավվի կամ կմնա նույն մակարդակի վրա:

Հարցվածները նշել են նաև ավելի մեծ համերաշխության ցանկությունը, ներառյալ աղքատության վերացումը, անհավասարությունն ու գործազրկությունը: Երկարաժամկետ հեռանկարում ամենաշատը նշվել են կրթության համընդհանուր հասանելիությունը և կանանց հավասար իրավունքների անհրաժեշտությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները