«Նավալնիի գործի հիմնական թիրախը «Հյուսիսային հոսք 2» գազատարն է». Սերգեյ Նարիշկին

17:18   22 Սեպտեմբեր 2020    252

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի հիմնական թիրախը «Հյուսիսային հոսք 2» գազատարն է:



Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, գրում է eadaily.com կայքը:

«Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունն արձանագրում է արևմտյան որոշ երկրների բարձր ակտիվությունն այսպես կոչված «Նավալնիի գործը» խթանելու հարցում: Ավելի ու ավելի նկատելի է դառնում, որ այս արշավի հիմնական թիրախներից մեկը «Հյուսիսային հոսք 2»-ն է: Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով «Հյուսիսային հոսք 2»-ն արգելափակելու փորձերը անբարեխիղճ մրցակցության օրինակ են»,-ընդգծել է Նարիշկինը:

Սրա հետ կապված Նարիշկինը հույս ունի, որ ԵՄ-ն ցուրտ ձմռանից առաջ ողջախոհություն կցուցաբերի:

Ալեքսեյ Նավալնիի թունավորման պատմությունից հետո Եվրոպայում բուռն քննարկումներ են սկսվել 94%-ով պատրաստ բալթյան գազատարի ճակատագրի վերաբերյալ: Գերմանիայի կառավարությունը չի բացառում նախագծի դադարեցումը: Ստեղծված իրավիճակի ֆոնին «Հյուսիսային հոսք 2»-ի եվրոպական հակառակորդները ՝ Լեհաստանը և Ուկրաինան,լավելի են ակտիվացել:

Եվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել նախագիծը, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավարը այն «քաղաքական» է բնորոշել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերգեյ-Նարիշկին  


Վերնագիրի այլ պիտակները