Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել

17:23   22 Սեպտեմբեր 2020    323

ՌԴ Տվերի մարզում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

Ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է անվնաս դուրս նետվել ինքնաթիռից, նրանք տեղափոխվել են օդանավակայանի բազա:

«Ինքնաթիռն ընկել է անտառապատ տարածքում: Հողի վրա ոչ մի ավերածություն չկա: Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար հանձնաժողով է ուղարկվել վթարի վայր»,-ասված է հաղորդագրությունում:

Վթարված ինքնաթիռը ծրագրային ուսումնական թռիչք էր իրականացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ՍՈՒ-30  


Վերնագիրի այլ պիտակները