Microsoft-ը կնքել է տեսախաղերի համաշխարհային արդյունաբերության ամենախոշոր գործարքը

17:36   22 Սեպտեմբեր 2020    261

Ամերիկյան Microsoft ընկերությունը 7,5 միլիարդ դոլարով գնել է ZeniMax Media հոլդինգը, որը տեսախաղեր թողարկող Bethesda Softworks ընկերության մայր ձեռնարկությունն է. այս մասին ասվում է Xbox-ի պաշտոնական բլոգում:

Աղբյուրը մանրամասնում է, որ գործարքի շրջանակներում Microsoft-ի վերհսկողության տակ են անցել Bethesda Game Studios-ի ստուդիաները (թողարկում են The Elder Scrolls, Fallout, Starfield սերիայի խաղեր), id Software (Doom, Quake), Arkane (Dishonored, Prey, Deathloop), MachineGames (Wolfenstein), Tango Gameworks (The Evil Within և Ghostwire Tokyo տեսախաղերը):

Գնման կոնկրետ գումարի մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն The Verge հրատարակության տվյալներով՝ այն կազմել է 7,57 միլիարդ դոլար. սա տեսախաղերի համաշխարհային արդյունաբերության մեջ ամենախոշոր գործարքն է համարվում:

Պաշտոնական հաղորդագրությունում չի նշվում՝ արդյոք Bethesda Softworks-ի մշակած խաղերը կդառնան Xbox-ի և PC-ի էքսկլուզիվները, թե կշարունակվեն տարածվել այլ հարթակներում, այդ թվում՝ PlayStation-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները